Ղեկավարվելով ՀՀ ,, Տեղական ինքնակառավարման մասին,,օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ , 28-րդ կետով,,Համայնքային ծառայության մասին,, օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, Քաջարան համայնքի ավագանին որոշում է․- 1,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու դեկտեմբերի 21-ի ,, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի և նրա ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 66-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի; 2,Առաջարկել Քաջարան համայնքի ղեկավարին՝ ,, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու համար։ 3,Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու դեկտեմբերի 21-ի թիվ 66-Ա որոշման թիվ 2 –րդ կետը։
4,Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից։ |