Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 33-րդ, 33․1-րդ, և 35-րդ կետերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման հավելված 1-ի դրույթներով և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Ս․Շահումյան փողոցի 6/8 հասցեում գտնվող համայնքային սեփականությունհանդիսացող (վկայական 23072025-09-0022) Արմեն Վարդգեսի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 51,6քմ արտաքին /37,4քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0,00516 հա բնակավայրերի, բնակելի կառուցապատման նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 125400/մեկ հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամով, որից 51,6քմx0.1209x10000=62400 (վաթսուներկու հազար չորս հարյուր) ՀՀ դրամ ավտոտնակի, 51,6քմx1221=63000(վաթսուներեք հազար) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Վարրդգեսի Պողոսյանին/անձնագիր AV0468336 տրված 06/10/2022թ-ին 061-ի կողմից/։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: