Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման Հավելված 2-ի դրույթները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ճշտել Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հետևյալ հողամասերի սահմանները և հաստատել որակավորված անձի կողմից կազմված ճշտված հողամասերի հատակագծերը՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Գետափնյա փ․ 41 հասցեում գտնվող <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 09-007-0041-0002 կադաստրային ծածկագրով 0,598 հա հողամասի սահմանները;
բ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Գետափնյա փ․ 41/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի կառուցապատման րավունքով տրամադրված 09-007-0041-0034 կադաստրային ծածկագրով 3.45217 հա հողամասի սահմանները։
2․ Հաստատել որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը։
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: