Ղեկավարվելով <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում Է` 1. Ընդունել ի գիտություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի մասին հաշվետվության 1-6 հատվածները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |