Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286-Ն որոշման դրույթների և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքիղեկավարիառաջարկությունը, ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարան համայնքիավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող Քաջարանի համայնք, Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0,033 հա հողամասը 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական նպատականերով օգտագործման համար հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրել, մեկնարկային գին սահմանելով տարեկան 3000 (երեք հազար) ՀՀ դրամ վարձավճար:
2․ Վարձավճարը ենթակա է վճարման պայմանագրի կնքման օրվանից սկսած յուրաքանչյուր հաշվետու տարվա մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |