Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման»մասինՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի դրույթներով, հաշվիառնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ՓԲ Ընկերության գրությունըևՔաջարանհամայնքիղեկավարի առաջարկությունը, ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. 2011 թվականիդեկտեմբերի 28-ինկնքված«Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 5210/ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«1.1 Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 7309170 /յոթ միլիոն երեք հարյուր ինը հազար մեկ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Լեռնաձոր գյուղ Գետափնյա 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արդյունաբեության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 10,7 /տաս ամբողջ յոթ/ հեկտար հողամաս։»
բ/ Պայմանագրի 2-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«2․ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2041 թվականի նոյեմբերի 27-ը։»
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանհաջորդօրվանից։ |