Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 2/փ-313 դրական եզրակացությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, <<ԿԱՊՈՒՏՋՈՒՂ>> ԲԲԸ-ի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 0.382 հա <<արդյունաբերական հողեր>> գործառնական նշանակությամբ հողամսը (կադաստրային ծածկագիր 0.9-007-0038-0004) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակությամբ:
- Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|