Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2026 թվականի հունիսի 19-ի նիստի օրակարգը․
1.«Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենց 1, Չարենց 2, Չարենց 3, Լեռնագործներ 16, Աբովյան 10, Շիրվանզադե 4 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում» ծրագրի շրջանակներում բնակիչների կողմից համաֆինանսավորման վճար սահմանելու մասին։
2.«Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենց 1, Չարենց 2, Չարենց 3, Լեռնագործներ 16, Աբովյան 10, Շիրվանզադե 4 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում» ծրագրի շրջանակներում շենքերի խոցելի խմբերի բնակիչների համաֆինանսավորման մեկ քառակուսի մետրի համար երկու հազար դրամ վճարը փոխհատուցելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի մասհանումների ծախսման 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 118-Լ որոշման N 8 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /էլեկտրոնային աճուրդով/ վաճառելու մասին։
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Անդոկավան 3-րդ փողոց 4/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Անժելա Ռազմիկի Առաքելյանին օտարելու մասին։
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
|