Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գետափնյա 26 հասցեում գտնվող Գարիկ Գագիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,00371հա բնակավայրերի նշանակության <<բնակելի կառուցապատման>> հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակության։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: