Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑԻ 12/3 ՀԱՍՑԵՈՒՄ<<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻԱՏ>>ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ 0,19838ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019  թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ  գույքի  շուկայական  արժեքին  մոտարկված  կադաստրային  գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի  դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին>>397-Ն օրենքի  2-րդ հոդվածի 2-րդ մասով  և  վերջինիս  ուժի  մեջ  մտնելը  գործող Քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների  օրինականացման և տնօրինմանկարգըհաստատելու մասին» թիվ 912-Ն,ՀՀ կառավարության  2020  թվականի  հունիսի 4-ի N 1023-Ն  և Քաջարան համայնքի ավագանու  16  մարտի 2018 թվականի  N 11-Ա որոշումներով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

    1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի,Գայիփողոցի 12/3 հասցեում գտնվող համայնքային սեփականությունհանդիսացող (վկայական N22102024-09-0034) <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>> փակ բաժնետիրական  ընկերության կողմից ինքնակամ կառուցված42,0քմ մակերեսով հարթակը և 2140.0քմ ընդհանուր մակերեսով ճնշումային  խողովակաշարերը՝ 0,19838հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 8966210 /ութ միլիոն ինը հարյուր վաթսունվեց հազար երկու հարյուր տասը/ ՀՀդրամով, որից /2139,4+42,0/քմx0.1209x20000=5274630 (հինգ միլիոն երկու հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր երեսուն)ՀՀ դրամ ճնշումային խողովակաշարերերի և հարթակի, 1464.0քմx1221=1787550/մեկ միլիոն յոթ հարյուր ութսունյոթհազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ և 519,8քմx3x1221=1904030/մեկ միլիոն ինը հարյուր չորս հազար երեսուն/ ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>>ՓԲ ընկերությանը։

   2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը  համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner