Համաձայն ,, Տեղական ինքնակառավարման մասին,,ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի, համայնքի ավագանին որոշում է.-
Բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում,
1,,Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն,, ՓԲԸ-ին - 575,400 /հինգ հարյուր յոթանասունհինգ չորս հարյուր հազար/դրամ - Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների, արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների, 1-ին կարգի հաշմանդամների, պատվավոր քաղաքացիների, երկկողմ ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի - ջրի և կոյուղու սպասարկման գծով սահմանված արտոնությունների փոխհատուցման վարձավճարների համար:
2,,Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն,, ԲԲԸ-ին -307500/ երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր/դրամ-Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների, արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների, 1-ին կարգի հաշմանդամների, պատվավոր քաղաքացիների, երկկողմ ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի - աղբահանության գծով սահմանված արտոնությունների փոխհատուցման վարձավճարների համար:
3,,,Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն,, ԲԲԸ-ին -800000/ ութ հարյուր հազար/դրամ - ընկերության աշխատակիցներին աշխատավարձի վերջնահաշվարկը վճարելու համար:
4. ,,Քաջարան,, համատիրությանը- 63980 / վաթսուներեք հազար ինն հարյուր ութսուն/դրամ պատվավոր քաղաքացիների բնակարանների սպասարկման փոխհատուցման վարձավճարների համար: