Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետը/հասցե տրամադրելու մասին քաղվածք` 09022PJPQQW5/ և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 18/04/2025 թվականի 35-Ա որոշումը
1․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Անդոկավան գյուղում գտնվող քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող 09-038-0018-0006 կադաստրային ծածկագրով 0,08330 հա հողամասը ճանաչել որպես Քաջարան համայնքի սեփականություն։
2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 09-038-0018-0006 կադաստրային ծածկագրով 0,08330հա հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․Անդոկավան, 2-րդ փողոց, 48/1 հողամաս։
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: