Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածով, հիմք ընդունելով թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանի ընտրելու մասին» N 1 արձանագրությունը, Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համամասնական ընտրակագով ընտրված ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի առաջին նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի ընտրության մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին: |