Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
1. «Սյունյաց Երկիր» թերթին՝ 500 000 (հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ – թերթի 20 ամյակի կապակցությամբ հատուկ համարի հրատարակության համար, որն իր մեջ կամփոփի թերթի անցած 20 տարվա ուղին,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: