Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով ՙՙ ԿԱԼԳԱՐԻ՚՚ ՍՊԸ-ի կողմից տրված 12.06.2018թ. անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. ԼՕՏ 1. Քաջարան համայնքի վարչական տարածքում, ք. Քաջարան, Շահումյան 8/43 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 29,46ք.մ ոչ բնակելի տարածքը /սեփականության վկայական N21052018-09-0036/, օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 814000 /ութ հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: