Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սասուն Սլավիկի Խաչատրյանի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փ․ 2/20 հասցեում գտնվող տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով, ամսական 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Ա/Ձ Սասուն Սլավիկի Խաչատրյանին՝ հանգստի, հիշատակի, տոնական և հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
2․ Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
|