Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 22 դեկտեմբերի 2023թ․ թիվ 82-Ն որոշումը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 22․01․2014թ․ տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության N 0531 լիցենզիան, 11.03.2021թ, տրված N 0083-21 ՋՕ, հաշվի առնելով «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Հակոբյանին դիմումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0.027 հա /09-007-0101-0004 կադաստրային ծածկագրով/ այլ հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով՝ մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊ ընկերությանը:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 3380 /երեք հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
3․ Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա՝ պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
4․ Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: |