| Համաձայն ,, Տեղական  ինքնակառավարման մասին,,ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի   2-րդ և    6-րդ կետերի,  համայնքի ավագանին  որոշում է.-                                                                                                         Բյուջեի պահուստային ֆոնդից  կատարել հատկացում,        1,,Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն,, ՓԲԸ-ին - 575,400 /հինգ հարյուր յոթանասունհինգ չորս հարյուր  հազար/դրամ - Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների, արտադրության  մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների, 1-ին կարգի հաշմանդամների, պատվավոր քաղաքացիների, երկկողմ ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի - ջրի և կոյուղու սպասարկման գծով սահմանված արտոնությունների փոխհատուցման վարձավճարների համար:        2,,Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն,, ԲԲԸ-ին -307500/ երեք  հարյուր յոթ հազար հինգ հարյուր/դրամ-Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների, արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների, 1-ին կարգի հաշմանդամների, պատվավոր քաղաքացիների, երկկողմ ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի - աղբահանության գծով սահմանված արտոնությունների փոխհատուցման վարձավճարների համար:                                                             3,,,Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն,, ԲԲԸ-ին -800000/ ութ հարյուր հազար/դրամ - ընկերության աշխատակիցներին աշխատավարձի վերջնահաշվարկը վճարելու համար: 4. ,,Քաջարան,, համատիրությանը- 63980 / վաթսուներեք հազար ինն հարյուր ութսուն/դրամ պատվավոր քաղաքացիների բնակարանների սպասարկման փոխհատուցման վարձավճարների համար:   |