Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 33-րդ, 33․1-րդ, և 35-րդ կետերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման հավելված 1-ի դրույթներով և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Ս․Շահումյան փողոցի 4/37 հասցեում գտնվող համայնքային սեփականությունհանդիսացող (վկայական 19072025-09-0006) Սամվել Գառնիկի Աթայանի կողմից ինքնակամ կառուցված 54,8քմ արտաքին /46,4քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0,00304 հա բնակավայրերի, բնակելի կառուցապատման նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 103380/մեկ հարյուր երեք հազար երեք հարյուր ութսուն / ՀՀ դրամով, որից 54,8քմx0.1209x10000=66260 (վաթսունվեց հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ ավտոտնակի, 30,4քմx1221=37120(երեսունյոթ հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Գառնիկի Աթայանին/նույնականացման քարտ 016791097 տրված 17/04/2024թ-ին 041-ի կողմից/։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: