Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
1. Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կաթնառատ գյուղում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ 0,00217հա հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0481-0001-ից/ փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<կապի>> գործառնական նշանակությամբ:
2․Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։
|