Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 75-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված  կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և  հաշվի առնելով Քաջարան  համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի  ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով        /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ 1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Կավճուտ,  3-րդ թաղամաս 13/3 հասցեում գտնվող 0,03104 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 86100 /ութսունվեց հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ։

բ/ ԼՕՏ 2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց,  2-րդ փողոց 74/2 հասցեում գտնվող 0,03343 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 142400 /մեկ հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ։

գ/ ԼՕՏ 3․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց,  2-րդ փողոց 16 հասցեում գտնվող 0,04866 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 208 000 /երկու հարյուր ութ հազար/ ՀՀ դրամ։

դ/ ԼՕՏ 4․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի քաղաք Քաջարան,  Խ․ Աբովյան փողոց 1/1 հասցեում գտնվող 0,00267 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ խանութ-սրահ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 98000 /իննսունութ հազար/ ՀՀ դրամ։

2․Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի: 

3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner