Հիմք ընդունելով «Արդշինբանկ» ՓԲԸ«Քաջարան» մ/ճ-ի հունվարի 07-ի հայտը, ղեկավարվելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 -րդ կետով և համաձայն Քաջարանի համայնքի ավագանու 25 դեկտեմբեր 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» N 97-Ն որոշման՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների 4 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ«Քաջարան» մ/ճ-ին տալ 3.84 ք/մ մակերեսով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն: