Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով ՀՀ կառավարության «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով, ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի բնակիչ Ռիդա Նիկոլայի Պողոսովայի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ռիդա Նիկոլայի Պողոսովային պատկանող Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Անդոկավան գյուղում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան, 1-ին փողոց, 2 շենք, 2 բնակարան։
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: