Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման Հավելված 2-ի դրույթները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ճշտել ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Գետիշեն, 3-րդ փողոց, 5 հասցեում գտնվող Վոլոդյա Մինասի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող անասնաշենքի և 0,175 հա հողամասի սահմանները և հաստատել որակավորված անձի կողմից կազմված ճշտված հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: