Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2024թ.-ի արտադրության «XCMG XC8-S3570» մակնիշի էքսկավատոր-բեռնիչ տրանսպորտային միջոցն անհատույց և 5/հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |