Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2010թվականի հոկտեմբերի 28-ի <<Արոտավայրերից եվ խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին>> թիվ 1477-Ն որոշումները և հաշվի առնելով Վարդան Աշոտի Հարությունյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

   1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Վերին Գիրաթաղ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտներից 10,4 հա հողամաս սույն թվականի մարտի 19-ից 1 /մեկ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Վերին Գիրաթաղ գյուղի բնակիչ Վարդան Աշոտի Հարությունյանին՝  տարեկան 23400 /քսաներեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով:

   2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Վերին Գիրաթաղ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարքներից 10,4 հա հողամաս սույն թվականի մարտի 19-ից 1 /մեկ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Վերին Գիրաթաղ գյուղի բնակիչ Վարդան Աշոտի Հարությունյանին՝ տարեկան  9360 /ինը հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վարձավճարով:

   3․ Սույն որոշումից բխող գործառույթներն  իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner