Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Սիրանուշ Վարուժանի Աբգարյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող Սիրանուշ Վարուժանի Աբգարյանին ժառանգության իրավունքով պատկանող (նոտարական ակտի կոդ՝ 833-20230817-84-7212696, նոտարական ակտի գաղտնագիր՝ 60R3FV) բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 5-րդ թաղամաս, 32 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: