Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 11-ի Համայնքի վարչական սահմաններում գտնվող Սերյոժա Հրանտիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատիրոջն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին թիվ 79-Ա որոշումը և հաշվի առնելով Սերյոժա Հրանտիկի Ավետիսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Ս․Շահումյան փողոց 4/38 ավտոտնակ հասցեում գտնվող Սերյոժա Հրանտիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 25082026-09-0030/ ավտոտնակի և օժանդակ շինության սպասարկման 0.00368 հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 44940 /քառասունչորս հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը՝ Սերյոժա Հրանտիկի Ավետիսյանին /ծնված՝ 25/04/1956թ/․։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: