Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 1-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2024 թվականի N 1-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  14-րդ և  62-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2024 թվականի փետրվարի 15-ի  հերթական նիստի օրակարգը

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N1, N2, N3, N4, N5 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։

3.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։

4.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։

5.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդով) վաճառելու մասին։

6.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը «Արև և Ջուր» ՍՊ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրելուն համաձայնություն տալու մասին։ 

7.  Համայնքի վարչական սահմաններում գտնվող Վրույր Վայրունի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի սպասարկման հողամասը սեփականատիրոջը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն համաձայնություն տալու մասին։

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – ծրագիր 4-ի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին։

9.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 05 հոկտեմբերի 2023 թվականի թիվ 66-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Հանքավան թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին։

11.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 81-Ա որոշման N6 հավելվածում փոփոխություն և լրացում կատարելու մասին:

12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։  


Կողմ -12

ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ

ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner