Քաջարան համայնքի ղեկավարը, քննության թիվ 03/23 վարչական գործը՝ Արմեն Գրիգորյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքաի Գայի փողոցի հարակից տարաքծում մայիսի 05-ին ներկայացված նյութերը,
Պարզեցի
Քաջարան համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 3/23 վարչական գործը Արմեն Գրիգորյանի կողմից Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցի թիվ 3րդ շենք թիվ իր սեփականությունը հանդիսացող թիվ 17 բնակարանին կցակառուցել է 7,3քմ ներքին մակերեսով ինքնակամ շինություն և Գայի փողոցի թիվ 5-րդ շենքում կրկին իրեն սեփականության իրավունքով պատկանող 29,5 տարածքին կցակառուցել 8,7քմ ներքին մակերեսով շինություն, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի պահանջները, ինչի կապակացությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից՝ թիվ 03/23 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա 2023թ մայիսի 05-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի <<Բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածի կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ հրավիրվել են լսումներ և այն իրականացվել է վարչական վարույթի մասնակցի բացակայությամբ։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
· Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 29/03//2023 թիվ 03 և թիվ 04 արձանագրությունները
· Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքումբացահայտելով գործի բոլոր փաստական հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
Արմեն Գրիգորյանը Քաջարան համայնքի քաղաքաշինական համապատասխան թույլտվությունների իր սեփականությունը հանդիսացող տարածքներին կատարել է ինքնակամ կցակառույցներ , այն է՝ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցի թիվ 3րդ շենք թիվ իր սեփականությունը հանդիսացող թիվ 17 բնակարանին կցակառուցել է 7,3քմ ներքին մակերեսով ինքնակամ շինություն և Գայի փողոցի թիվ 5-րդ շենքում կրկին իրեն սեփականության իրավունքով պատկանող 29,5 տարածքին կցակառուցել 8,7քմ ներքին մակերեսով շինություն։
Նշված փաստական փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ Քաջարանի համայքնապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում՝ 2023թ մայիսի 25-ին ժամը 12-ին հրավիրվել են լսումներ, /հիմք փոստային անդորրագրեր/։
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակավել իրավախախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքու՝ այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 –րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը։Վիճելի իրավահարաբերության առարկա հանդիսացող ինքնակամ կառույցները կատարվել է դեռևս 2016-2020թ-ին, /հիմք Շինությունների բնութագիրը/ որի համար անցել են վարչական պատասխանատվության համար տույժի ենթարկելու ժամկետները։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37 հոդվածով, 247 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Արմեն Արտավազդի Գրիգորյանի վերաբերյալ 25/05/2022թ, թիվ 03 վարչական վարույթը կարճել։
Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, անբողոքարկելի դառնալուց հետո օրենքով սահմանված ժամկետում։