Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 3,45108 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության <<ընդերքօգտագործման>> հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, ք․ Քաջարան, Գետափնյա փողոց, 41/2 հողամաս։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: