|        Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի  դրույթներով և հաշվի առնելով համայնքիղեկավարի տեղակալի /համայնքի ղեկավարին փոխարինողի/առաջարկութունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին  որոշում է՝. 1.      Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի Քաջարան  համայնքի 2022թ․-ի բյուջեն հաստատելու մասին թիվ 51-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն  2, 3 և 6 հավելվածների։ 2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   |