Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի13-րդ հոդվածի 4-րդ մասի և 17-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանինորոշում է․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 29-ի արտահերթ նիստի օրակարգը․
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 4-ի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /էլեկտրոնային աճուրդով/ վաճառելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 125-Ն որոշման №1, №2, № 3, № 4, № 5 և № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակային հաշվետվության կատարման մասին։
7.«Թունել» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի Քարուտի(նախկին Քիրս-Քյուրուտի) ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման (ընդերքօգտագործման) նախագծի փոփոխություն» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
8.«Թունել» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի Ողջիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Լեռնաձորի տեղամասում երկրաբանական ուսումնասիրությունների իրականացում» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
|