Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումը և «Աժդանակ» ՍՊ ընկերության գրությունը, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝
ա/ ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան 2-րդ փողոց 33 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 1,22 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0017-0002 / 1 /մեկ/ տարի ժամկետով սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել «Աժդանակ» ՍՊ ընկերությանը՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 563640 /հինգ հարյուր վաթսուներեք հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ վարձավճար։
բ/ ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Բաբիկավան բնակավայրում գտնվող բնակավայրերի նշանակության 0,35477 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0016-0003/ 1 /մեկ/ տարի ժամկետով սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել «Աժդանակ» ՍՊ ընկերությանը՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 328000 /երեք հարյուր քսանութ հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
2․Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3․Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթները։ |