Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 71-Ա
 

Զեկ. ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է

    Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի  նիստի օրակարգը

1.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106-Ն որոշման №1, №2, № 3 և № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։

2.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակային հաշվետվության կատարման մասին։

3.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։

4.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։ 

5.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։

6.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործներ փողոց 11 շենք 35 տարածքի հասցեում գտնվող Անդրանիկ Վաչոյի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալելու և «Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։ 

7.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։ 

8.   Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդով) վաճառելու մասին։ 

9.   «ԱԺԴԱՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի մոնցոնիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանում, ընդերքօգտագործում» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ:

10.      «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 47-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

11.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի «Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին։

12.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի «Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին։ 

13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի «Քաջարանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին։ 

14. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25–ի N 97-Ն որոշման N 3 հավելվածում   փոփոխություն և  լրացում կատարելու մասին։

15. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։

16. Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Շահումյան 8, Բակունցի 5, Բակունցի 9, Խանջյան 12, Խանջյան 6, Խանջյան 8, Լեռնագործների 17, Լեռնագործների 19, Չարենց 5 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում ծրագրի շրջանակներում՝ շենքերի խոցելի խմբերի բնակիչների համաֆինասավորման տասը տոկոս վճարը փոխհատուցելու մասին։

17.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25–ի N 96-լ որոշման N 3 հավելվածում   փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին։

18. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18–ի N 28-Լ որոշման N 4 և N 5 հավելվածներում   փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

19. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner