Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի «Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 45-Ա որոշումը և 2025 թվականի մարտի 06-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած մրցույթի թիվ 05 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Փուխրուտ գյուղ 1-ին փողոց 39 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N27022025-09-0027/ բնակավայրերի նշանակության 0,08634 հա հողամասը 251370 /երկու հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամով օտարելու աճուրդում հաղթող Սոս Հմայակի Հովհաննիսյանին /ծնված՝ 23․11․1969թ․, AT0407325, տրված 30․09.2019թ. 041 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: