Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՐԱԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ մասի  և ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի դրույթներով․  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ 2024 թվականի հոկտեմբերի  4-ին անցկացնել ներքոնշյալ համայնքային ծառայողների հերթական ատեստավորումը․

1․1․ Գաբրիելյան Գարեգին Կառլենի՝ աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման  ծրագրերի բաժնի պետ  (ծածկագիր՝ 2․․1-3)։ Ատեստավորման եղանակը՝ փաստաթղթային․

1․2․ Համբարձումյան Զարինե Գագիկի՝  աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-8)։ Ատեստավորման եղանակը՝ թեստավորում  և հարցազրույց․

1․3․ Համազասպյան Գայանե Դոլվարդի՝ աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի բաժնի պետ  (ծածկագիր՝ 2․1-6):   Ատեստավորման եղանակը՝ թեստավորում  և հարցազրույց․

1․4․ Նիկոլայան Անի Աշոտի՝ աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-9):  Ատեստավորման եղանակը՝ թեստավորում  և հարցազրույց․

1․5․ Առաքելյան Լուսինե Յուրիկի՝ աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3․2-11): Ատեստավորման եղանակը՝ փաստաթղթային․

1․6․ Գևորգյան Անահիտ Արամայիսի՝ աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի առաջին կարգի  մասնագետ (ծածկագիր՝ 3․2-12): Ատեստավորման եղանակը՝ փաստաթղթային․

1․7․ Գասպարյան Մարիաննա Գարեգինի ՝ աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի առաջին կարգի  մասնագետ (ծածկագիր՝ 3․2-13): Ատեստավորման եղանակը՝ փաստաթղթային․

1․8․ Հարությունյան Քրիստինե Վարդազարի՝ աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3․1-11): Ատեստավորման եղանակը՝ փաստաթղթային․

1․9․ Հարությունյան Հերմինե Ժորայի՝ աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ  տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-3):Ատեստավորման եղանակը՝ փաստաթղթային․

1․10 Սողոմոնյան Աննա Կարլենի՝ աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ  տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի առաջատար  մասնագետ (ծածկագիր՝ 3․1-4): Ատեստավորման եղանակը՝ փաստաթղթային․

1․11 Անդրեասյան Սիրանույշ Գավրուշաի՝ աշխատակազմի ֆինանսատնտեսական  և եկամուտների հաշվառման բաժնի գլխավոր  մասնագետ (ծածկագիր՝ 2․3-1): Ատեստավորման եղանակը՝ փաստաթղթային․

2․ Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար պատասխանատուն նշանակաել աշխատակազմի քարտուղար Մագաղատ Ավետիսյանին։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner