Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Գեղի վարչական ղեկավարի 2025 թվականի օգոստոսի հինգի զեկուցագիրը, Քաջարան համայնքի Գեղի գյուղի բնակչուհի՝ Էմմա Գասպարյանի 2025 թվականի օգոստոսի 18-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի գյուղում կենդանիների ոչնչացման ուսումնասիրության, վնասի գնահատման հանձնաժողովի արձանագրությունը, «Քաջարան» համատիրության նախագահ Վիլիկ Համբարձումյանի 2025 թվականի սեպտեմբերի 05-ի գրությունը, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում.
1. Էմմա Գասպարյանին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ – կենդանիների անկմամբ հասցված վնասի չափը մեղմացնելու նպատակով,
2. «Քաջարան» համատիրությանը՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ – նկուղային հարկերում խմելաջրի և կոյուղու վթարները կանխելու նպատակով,
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: