Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 28.10.2010թ. <<Արոտավայրերից եվ խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին>> թիվ 1477 որոշումները և հաշվի առնելով Արման Մահապանի Թադևոսյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր և Վերին Գիրաթաղ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտներից 40 հա հողամաս սույն թվականի մարտի 1-ից 1 /մեկ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Լեռնաձոր գյուղի բնակիչ Արման Մահապանի Թադևոսյանին ՝ տարեկան 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով։
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։