Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.
ա) Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող 09-038-0110-0002, 09-038-0110-0003, 09-038-0110-0003 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման համապատասխանաբար 0.24442 հա, 0.25574հա և 0.262 հողամասերը;
բ) Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղում գտնվող 09-038-0032-0016 կադաստրային ծածկագով 0.04241 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը; գ)Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում գտնվող 09-038-0055-0019 կադաստրային ծածկագով 0.10328 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը;
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |