Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 10․09․2024 թվականի N 61-Ա որոշումը ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել՝
ա/ Քաջարան համայնք, գ․ Անդոկավան 2-րդ փողոց 33 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 1,22 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0017-0002/ 1 /մեկ/ տարի ժամկետով «Աժդանակ» ՍՊ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 563640 / հինգ հարյուր վաթսուներեք հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ վարձավճար։
բ/ Քաջարան համայնք, Բաբիկավան բնակավայրում գտնվող բնակավայրերի նշանակության 0,35477 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0016-0003/ 1 /մեկ/ տարի ժամկետով «Աժդանակ» ՍՊ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 328000 /երեք հարյուր քսանութ հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: