Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ և 85-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»օրենքի 31-րդհոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարին 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ բյուջեի 20 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |