Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի, <<Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվաքների նախարարի № ԳՍ/15.4/1467-2023հանձնարարականը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
-
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 25-Ա որոշման N1, N2 և N 8 հավելվածները նոր խմբագրությամբ։
-
Առաջարկել Քաջարան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման նոր խմբագրությամբ հաստատված N1 և N2 հավելվածների փոփոխությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ դրանք օրենքով սահմանված կարգով հաստատելու համար:
-
Սույն որոշման N8 հավելվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից, իսկ N1 և N2 հավելվածները՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
|