Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի ք․Կապան թաղամաս Ձորք 13 շենք 13 բնակարանի բնակիչ Կարեն Սոսիկի Ոսկանյանի դիմումը՝
1 Լուծել՝ Կարեն Սոսիկի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք. Քաջարան Լեռնագործների 11/30-32 հասցեում գտնվող /սեփ. վկայական թիվ 16012020-09-0008/ 169.3/մեկ հարյուր վաթսունինը ամբողջ երեք/ քմ մակերեսով անշարժ գույքի՝ տարածքի վարձակալության պայմանագիրը /գրանցված ՀՀ Սյունիքի մարզ, նոտարական տարածքի նոտար Վիեննա Կամոյի Հայրապետյանի կողմից սեղանամատյան 143/։
2 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Կարեն Սոսիկի Ոսկանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդ օրվանից։