Այսօր: Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
«ԴԵՊԻ ԱՌԱՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳԵՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության 18/06/2026թ օֆերտա-գրությունը՝ համայնքի վարչական տարածքում համայնքային հողամասում բնակելի տների կառուցման վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին  որոշում է.

 

  1. Հավանություն տալ «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության առաջարկությանը՝ համայնքի վարչական տարածքում, համայնքային հողամասում կազմակերպության միջոցներով թվով 10 (տասը) բնակելի տուն կառուցելու նախաձեռնությանը։
  2. Նշված նախաձեռնության շրջանակներում կառուցվող բնակելի տների շահառու նախատեսել Արցախից բռնի տեղահանված և Քաջարան համայնքում հաշվառված խիստ կարիքավոր ընտանիքներին, դրա ամրագրումն իրականացնել փոխըմբռման հուշագրի տեսքով։
  3. Համայնքի ղեկավարին հանձնարարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով կազմակերպել հուշագրի կնքման համար անհրաժեշտ հետագա գործընթացները։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner