24/06/2024թ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հավաքագրմնա, քաղաքացիների սպասարկման և կազմակերպման բաժնի պետի Մարի Հակոբյանի առաջատար մասնագետ՝ Նորար Զելյայի կողմից ԱՁ Արշալույս Առաքելյանին պատկանող Քաջարան համայնքի Լեռնագործների փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պարենային խանութում կատարված ուսումնասիրությամբ՝ հայտնաբերել են պիտանիության ժամկետներ անցած մի քանի ապրանքներ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ԱՁ Արշալույս Առաքելյանը պատշաճորեն ստացել է իր օրինակը։
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումն արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`․․․/։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից աննախադեպ վերահսկողության ժամանակ չի արձանագարվել խախտումներ, միաժամանակ լսումներին ներկայացած ԱՁ Արշալույս Առաքելյանն իրապես զղջացել է կատարված համար, ուստի նշված զանցանքի համար որպես պատասխանատվության միջոց անհրաժեշտ է կիրառել նախազգուշացում
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդհոդվածի 1-ին մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդհոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 17,1րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
|