Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920 որոշումները՝
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կավճուտ գյուղում գտնվող 0,03104 հա բնակավայրերի նշանակության <<այլ հողերը>> հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել <<բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակության։
2․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Կավճուտ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,03104հա բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Կավճուտ, 3-րդ թաղամաս, 13/3 հողամաս ։
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: