Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման Հավելված 1-ի 56-րդ կետի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1.Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,28815 հա բնակավայրերի նշանակության հողերից / որից 0,01146 հա հասարակական կառուցապատման /09-038-0019-0014 կադաստրային ծածկագրից/, 0,27669 հա ընդհանուր օգտագործման /09-038-1106-0001, 09-038-1105-0001 և 09-038-1109-0001 կադաստրային ծածկագրերից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ։
2․ Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։ |