Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը և ՀՀ կառավարության 21.12.2006թ. «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների պատկանելությունը սահմանելու մասին» թիվ 1923 որոշման հավելված 2-ը՝
1․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց 19 շենքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 97.5 ք․մ․ տարածքին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Լեռնագործների փողոց 19/54 տարածք։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: