Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-իթիվ 186-Ն հրամանի, համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
ա) համայնքի Անդոկավան գյուղում գտնվող 09-038-0026-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման համապատասխանաբար 0.09757 հա հողամասը:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |